ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ՀՀ ԶՈւ պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
2019թ.–ի հուլիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` հղում անելով ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: