Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ավտովթարի է ենթարկվել

Столетие Национального Собрания РА (20 сентября 2018). Еревaн
Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի Lexus-ը կողաշրջվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ավտովթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Ըստ տեղեկությունների՝ այսօր՝ հուլիսի 21-ին, ժամը 13։30-ի սահմաններում Ս. Սաֆարյանը իր վարած Lexus մակնիշի 07 RX 907 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Дорожно-транспортное происшествие на перекрестке улиц Гарегина Нжде и Чехова (2 июля 2019). Еревaн
Խոշոր ավտովթար Երևանում. կանգառում կանգնածները հազիվ են փրկվել. լուսանկարներ

Ոստիկանությունը պարզում է՝ արդյո՞ք Ս. Սաֆարյանը ավտոմեքենայում ուղևորներ ունեցել է, թե ոչ։

Քիչ առաջ Սաֆարյանն իր Facebook–յան էջում գրառում է կատարել։

«Սիրելի ընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք ԶԼՄ-ներից, այսօր Տավուշի մարզում իմ ավտոմեքենայով վթարի ենթարկվեցինք (ավտոմեքենայի աջ անվադողերը մի փոքր դուրս եկան կողնակ, որտեղի խիճն ու փոսը անկառավարելի դարձրին մեքենան): Մեքենայում գտնվողներից  ոչ մեկը որևէ կերպ կամ չափով չի տուժել»,-գրել է քաղաքագետը։

Սաֆարյանը զարմանքով նշել է, որ ոչ ոք անգամ քերծվածք չունի։

«Որքան էլ զարմանալի լինի, ոչ մի խազ չկա որևէ մեկի վրա, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն և ճակատագրին»,–գրել է Սաֆարյանը։

Քաղաքագետը շնորհակալություն է հայտնել բոլորին  ուշադրության, անհանգստության ու մաղթանքների համար՝ նշելով, որ իրենք ողջ և անվնաս շարունակում են նշել Վարդավառը։

Վթար Տավուշում. շրջանավարտին տեղափոխող ավտոմեքենան գյուղի ճանապարհին կողաշրջվել է