Պայքար մոծակների դեմ․ հայ մասնագետները պատրաստ են օգնել ղազախստանցի գործընկերներին

Հայաստանն այսօրվա դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավաստագրված է որպես մալարիայից ազատ երկիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Հայ մասնագետները պատրաստ են Ղազախստանի գործընկերներին աջակցություն ցուցաբերել մոծակների դեմ պայքարում  արդյունավետ մեթոդներ որոնելու գործում։ Այդ մասին հաղորդում է «Խաբար 24» հեռուստաալիքը։

«Եթե նման կոչ լինի, մենք պատրաստ ենք գալ և օգնել», - ասել է Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման  ազգային կենտրոնի մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի տնօրեն Լուսինե Պարոնյանը հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հայկական» մոծակները կամ վերջին հայացք Արարատին. զբոսաշրջիկները զարմացած են հեռացել մեր երկրից

Հայաստանում սեփական փորձով գիտեն ինչ է մալարիան ու դրա դեմ պայքարը. համաճարակը հատկապես զարգացել է 1998թ-ին, երբ այդ վարակիչ հիվանդությունն ախտորոշվել է 1156 մարդու մոտ։ Հայ մասնագետները կուտակել են այդ վարակի դեմ պայքարի հարուստ փորձ։

Այդ ժամանակ մոծակների դեմ պայքարի արդյունավետ միջոց է դարձել բակտոկուլիցիդը, որը ոչնչացրել է միջատների թրթուրները բնական և արհեստական ջրամբարներում։

Ինչպես նշում են մասնագետները, հիմա միջատների դեմ պայքարի քիմիական մեթոդներ չեն կիրառվում։ Իսկ մոծակների պոպուլյացիան գամբուզիա ձկների բազմացման ճանապարհով կենսաբանորեն նվազեցնելը բավական հաճախ է կիրառվում։

Պարոն նախագահ, այդ դուք եք իմը ծխում. ինչպես է հայ մագնատը «տեղը դրել» ԱՄՆ նախագահին

Ինչպես նշել է Պարոնյանը, գամբուզավորումը ջրամբարները փոքր ձկներով լցնելն է, որոնք ուտում են մոծակների թրթուրներին։ Այդ ձկների հայրենիքը Լատինական Ամերիկան է, դրանք հանրապետություն են բերվել դեռ խորհրդային շրջանում։

Հիմա Հայաստանը հավաստագրված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ որպես մալարիայից ազատ պետություն։