Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է իր բելգիացի գործընկերոջը

ՀՀ վարչապետը բարեկամ բելգիացի ժողովրդին առաջընթաց և բարեկեցություն է մաղթել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակության և կապերի հետ վարչությունից:

Ինչպես Նիկոլ Փաշինյանը երկաթ ծեծեց Գյումրիում. տեսանյութ

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բելգիական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել՝ ի նպաստ մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության»,-ասված է ուղերձում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել  հայ-բելգիական բարեկամական հարաբերությունները, ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով:

ՀՀ վարչապետը Շառլ Միշելին ամենայն բարիք և հաջողություններ է մաղթել, իսկ բարեկամ բելգիացի ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն: