ՌԱԴԻՈ

Ղազարյան․ «Անտառը տարիներ շարունակ դիտվել է որպես փայտի պահեստ»

Անտառը հատողների դեմ միայն մտրակ կիրառելով հարցը չի լուծվում։ Բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է անտառահատման թեմային։
Sputnik
Ղազարյան․ «Անտառը տարիներ շարունակ դիտվել է որպես փայտի պահեստ»

Ղազարյանը նշում է, որ անտառը տարիներ շարունակ դիտվել է որպես փայտի պահեստ, ավելին, անտառաշատ վայրերում անկախությունից հետո ծնված և մեծացած սերունդը այլ բան չի էլ տեսել:

Տավուշի մարզպետն անտառը հատողներին աշխատանք է առաջարկել, նրանք մերժել են

«Մենք պետք է տիրապետող դարձնենք այն ընկալումը, որ անտառը միայն փայտ՝ վառելիք կամ շինափայտ չէ, որ անտառն ունի մեծ ռեսուրսներ, ինչպես օրինակ՝ ուտելի սնկեր, հատապտուղներ, ընկույզ, վայրի մրգեր: Այսինքն, անտառը կայուն եկամուտ կարող է ապահովել անտառաշատ վայրերի բնակչության մի որոշակի մասին: Եվ ամենից առաջ պետք է հենց երիտասարդությանը իրազեկել, կրթել, սովորեցնել»,– ասում է նա։

Ըստ Ղազարյանի՝ միայն սա է ճանապարհը, ուրիշ եղանակ չկա։

Ոստիկանությունն Իջևանում փայտամշակման ապօրինի արտադրամասեր է բացահայտել. տեսանյութ

Հիշեցնենք, որ հունիսի 17–ին փայտի գործով զբաղվողները փակել էին Մ4 միջպետական ճանապարհը` բողոքելով փայտի գնից։ Երեկոյան ոստիկանների և ցուցարարների միջև ունեցել բախումներ էին տեղի, ինչի հետևանքով 13 անձանց տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն։

Ո՞վ է թիկունքից ղեկավարում անտառահատումների անօրինական ցանցը. Փաշինյանը բացում է փակագծերը