Հրազդանում 82-ամյա կինն ինքնասպանություն է գործել

Իրավապահները կնոջ դին հայտնաբերել են պատշգամբի դռնից պարանով կախված:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Երեկ սարսափելի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում գտնվող իր բնակարանում 82-ամյա մի կին ինքնասպան է եղել:

Սարսափելի դեպք Լոռիում. 2 երեխայի հայրն ինքնասպան է եղել

Նա ժամեր շարունակ չի արձագանքել դռան թակոցներին և չի պատասխանել հեռախոսազանգերին: Հարևանները ահազանգել են «911» ծառայություն և ոստիկանություն: Հատուկ տեխնիկայի օգտագործմամբ բնակարանի դուռը բացվել է: Իրավապահները կնոջ դին հայտնաբերել են պատշգամբի դռնից պարանով կախված:

82-ամյա տատիկի` այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառներն այս պահին հայտնի չեն: Հարևանների խոսքով՝ կինը, ճիշտ է, ժառանգներ չուներ և միայնակ էր ապրում, բայց այդ քայլին դիմելու որևէ պատճառ էլ չուներ:

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները:

Ինքնասպանություն անքնության պատճառո՞վ. Աշտարակում 93–ամյա տղամարդ է կախվել