ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Գեղարքունիքի Ագրիճի գետում այսօր խեղդված տղամարդու ինքնությունը պարզվել է։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, նա Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 44-ամյա Գառնիկ Համբարձումյանն է։ Համբարձումյանն այսօր Մադինա գյուղի «Քարածի» սարատեղիով փորձել է ձիով անցնել Ագրիճի գետը, որի ժամանակ ձիու վրայից վայր է ընկել և խեղդվել:
Ինչպես հայտնել էինք, ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության տվյալներով` Գեղարքունիքում ջրահեղձման դեպք է գրանցվել։ Հուլիսի 21-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը: