Գագիկ Սուրենյանի նախանշած շոգը վրա հասավ. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին Հայաստանի որոշ մարզերում և Երևանում շոգը շատերի համար անտանելի կդառնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik.Հայաստանի տարածքում առաջիկա օրերին չոր եղանակ է լինելու։ «Հիդրոմետի» ներկայացրած հաղորդագրության համաձայն` մինչև հուլիսի 25-ը տեղումներ չեն գրանցվի։

Աշակերտները կազատվե՞ն ծանր պայուսակից ու դրա հետևանքներից. 48 դասագիրք երկհատորանի կլինեն

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 3-4 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր Արագածոտնում օդի ջերմաստիճանը կհասնի +40–ի, Վայոց Ձորում և Արմավիրում` +41–ի։

Երևանում նույնպես անձրև չի տեղա։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +40-ից +41–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +24 աստիճան։

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հուլիսի 21-23-ին Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը որոշակի ժամերին կհասնի +40-ից +42 աստիճանի։

Առաջիկա օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ինչ չի կարելի ուտել և խմել ամռանը. խորհուրդներ սննդաբանից