ՌԱԴԻՈ

Առաջարկում են նաև ֆանտաստիկ և անիրականանալի մտքեր. օրինակ` լողափ բացել Երևանում

Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես գործարկել է activecitizen.am հարթակը, որը քաղաքացիներին հուզող խնդիրների հավաքագրման և լուծումների միասնական որոնման միջոց է դառնալու:
Sputnik

Sputnik Արմենիայի հետ զրույցում նորաստեղծ հարթակի մասին խոսել է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը։

Քաղաքացիները ներկայացնում իրենց նորարար մտքերը, գաղափարները` լավագույն միջավայր ապահովելու համար. շատրվաններ, պուրակներ, արձաններ և այլն։ Հարթակը հնարավորություն կտա քաղաքացիներին ներկայացնել Երևանի ապագայի մասին իրենց գաղափարները։
Սարգիս Մանուկյանը նշել է, որ արդեն ստացել են մոտ 300 առաջարկ։

Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը ներկայացվել է Հայկ Մարությանին

«Կան նաև ֆանտաստիկ առաջարկներ, որոնք, իհարկե, անհավանական են ու դժվար իրագործելի․օրինակ`մի քաղաքացի առաջարկել է մայրաքաղաքում լողափ բացել»,–ասել է Մանուկյանը։

Ծրագիրն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 500 մլն դրամ։
Քաղաքացիների այն նախագծերը, որոնք կհավաքեն ավելի շատ ձայն, բյուջեի սահմաններում կիրականացվեն։

Մանուկյանի գնահատմամբ`առաջարկների քննարկման և քվեարկության արդյունքների թափանցիկությունն ապահովելու նպատակով ներդրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդիական և լավագույն մեթոդները. մասնավորապես, բոլոր առաջարկները եւ քվեարկության արդյունքները մշակվելու են Blockchain տեխնոլոգիայի միջոցով։

Առաջարկները կհավաքեն մինչև սեպտեմբերի 30–ը, ապա կհրապարակվեն ու կսկսվի քվեարկությունը` լավագույն նախագծի օգտին։