Ծառուկյան և Ալեքսանյան. ովքե՞ր են արտոնյալ և «պախատ» անող գործարարները. «Հրապարակ»

Թերթն անդրադարձել է հայ գործարարների գործունեությանը և պարզել, թե ինչ ընթացք է ստացել Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցի շինարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Նոր Հայաստանում հայտնի գործարարներից միակ «անձեռնմխելին» Սամվել Լիմինդրովիչն է (Սամվել Ալեքսանյան. խմբ), մնացյալները «պախատ» են անում, և իշխանությունն այս կամ այն կերպ փորձում է «խելոքացնել»: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրին։

Հայտնի է` որտեղ և երբ կկայանա Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը

Ըստ պարբերականի` «պախատ» անողների առաջին շարքում խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար, բիզնեսները կառավարման տված Գագիկ Ծառուկյանն է, որը, ի դեպ, այս օրերին, իր սովորության համաձայն, «ազգով-տակով» մեկնել է Մոնակո` ակտիվ հանգստի։

Աղմուկ հանած քրգործում շրջանառում է նաև գործարար Սամվել Ալեքսանյանի անունը. «168 ժամ»

«Մեզ մոտ` թե՛ «Առինջ մոլում», թե՛ մնացած բոլոր օբյեկտներում ստուգումներն անվերջ շարունակվում են»,- ասել է «Մուլտի գրուպի» պատասխանատուներից մեկը:

Թերթը հետաքրքրվել է` իսկ Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցի շինարարությունն ի՞նչ վիճակում է։

«Կասեցված է, դատական գործն արդեն մեկ տարի կանգնած է, չնայած շինարարական կազմակերպությանը, ըստ պայմանագրի, ամեն ամիս 66 միլիոն դրամ ենք վճարում»: Ինչո՞ւ չեք կասեցնում պայմանագիրը։ «Դա ենք նախապատրաստում»:

Իսկ խոսակցությունները, որ սպորտի նախկին նախարարության, օլիմպիականի շենքը գնելու է Գագիկ Ծառուկյանը` ծառայեցվի սպորտային նպատակների, համապատասխանո՞ւմ են իրականությանը, տեղեկություններ կան, որ այն աճուրդի է հանվում։ «Ամեն բան դեռ քննարկումների մակարդակում է, կոնկրետություն դեռ չկա»:

Մերօրյա ասպետը. Սամվել Ալեքսանյանը պարգևատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով