Տավուշի մարզից ապօրինի փայտ տեղափոխող վարորդը հարվածել է ոստիկանության մեքենային ու փախել

Վարորդի փախուստը իսկական կինո է հիշեցնում։ Նա հասցրել է մեքենայով փախչել ոստիկաններից, հետո կանգ է առել, փակել ավտոմեքենայի դռներն ու փախուստը շարունակել ոտքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հուլիսի 18-ի գիշերը, ժամը 4-ի սահմանում ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կիլոմետրին փորձել են կանգնեցնել «Գազել» բեռնատարը։

Ոստիկանությունն Իջևանում փայտամշակման ապօրինի արտադրամասեր է բացահայտել. տեսանյութ

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, վարորդը չի ենթարկվել «Կանգ» ազդանշանին:

Դրանից հետո ոստիկանները, ավտոմեքենան կանգնեցնելու համար, Սևանի ավտոճանապարհին արհեստական խոչընդոտ են ստեղծել: Բայց վարորդը կրկին չի ենթարկվել ոստիկանների պահանջին և, հարվածելով ոստիկանական ավտոմեքենային, դիմել է փախուստի:

«Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց ու շարունակել վարել Գագարինավանի հարակից դաշտամիջյան ճանապարհով, որտեղ հարվածել է քարերին ու կանգնել: Այս անգամ վարորդը փակել է ավտոմեքենայի դռներն ու փախուստը շարունակել ոտքով։

Խնդիրներն ավելի են խորանում` լուծվելու փոխարեն. քաղաքագետը` Փաշինյանի ու Իջևանի մասին

Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան բեռնված է շուրջ 2 խմ վառելափայտով: Իսկ վարորդը` Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա տղամարդը հուլիսի 19-ին ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և բացատրություն տվել, որ «Գազելում» հայտնաբերված վառելափայտը հուլիսի 17-ին ձեռք էր բերել Տավուշի մարզի Հաղարծին գյուղից:

Վառելափայտով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Բախում Իջևանում. ինչ են ուզում իշխանությունն ու փայտի միջոցով փող վաստակող մարդիկ