ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնության խմբային փուլի վերջին տուրի խաղում Իսպանիայի հավաքականն այսօր Երևանում 2:1 հաշվով հաղթեց Իտալիայի հավաքականին ու իր տեղն ապահովեց կիսաեզրափակիչում:
Իջևանցի կինը, Փաշինյանն ու Արցախը. ի՞նչ կուզեր անել ռուս ֆուտբոլիստը Հայաստանում
Իսպանիա-Իտալիա խաղից առաջ պարզ էր, որ կիսաեզրափակիչ դուրս գալու համար իտալացիներին միայն հաղթանակ էր հարկավոր: Մյուս բոլոր արդյունքների դեպքում մրցաշարում շարունակելու էին հանդես գալ իսպանացիները: Այդ պատճառով էլ, ինչպես և սպասվում էր, խաղն անցավ լարված պայքարում:
Նրանք, ովքեր մտածում էին, որ այս խաղում ֆավորիտը Իսպանիայի թիմն է, սխալվեցին առաջին խաղակեսում: Իտալացիները հավասար պայքար էին մղում և համառ ու անզիջում պայքարում: Դժվար էր ասել, թե ում կուղեկցի հաջողությունը: Մինչև ընդմիջում Դավիդե Մերոլան առաջ մղեց Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականին:
Երկրորդ կեսում իսպանացիները իրենց խաղային առավելությունը վերջապես օգտագործեցին: Իսպանիայի հավաքականի ճնշման արդյունքում իտալացիները գնդակն ուղարկեցին սեփական դարպաս: Այս գնդակն այնքան ոգևորեց իսպանացիներին, որ մի քանի րոպե անց նրանք վաստակեցին 11 մետրանոցի իրավունք ,և թիմի ավագ Աբել Ռուիսը առաջ մղեց Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի:
Հայկական ակումբը ֆուտբոլիստներ է փնտրում համացանցի միջոցով. լուսանկար
Խաղավերջում իտալացիները կարմիր քարտի պատճառով մնացին տասը խաղացողներով և տասը ֆուտբոլիստներով այլևս հաջողության հասնել չկարողացան: