ՌԱԴԻՈ

Ինչպիսին պետք է լինի մեր օրերի կառավարիչը. պատմում է հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը

Ներկայում պետական կառավարման համակարգն իր մեջ դեռ կրում է հին ժամանակներից եկած սովորույթ. ո՞նց էին մարդկանց նշանակում կառավարիչ․ մարդն իր աշխատատեղում լավ էր աշխատում՝ վերցնում-նշանակում էին որևէ տեղ ղեկավար:
Sputnik

«Բոլոր ժամանակներում հասարակության բարեկեցությունը պայմանավորված է կառավարման համակարգով: Եվ այդ համակարգի աշխատանքի որակը կախված է նրանից, թե ով է կառավարիչը, ինչպիսի գիտելիքներ, հմտություններ ունի, ինչ հատկություններ են անհրաժեշտ նրան, որպեսզի արդյունավետ կատարի իր ֆունկցիաները։ Այսինքն՝ խոսքը գնում է կառավարչի հոգեբանական դիմանկարի և որակների մասին։ Կառավարիչը պետք է ունենա շատ բազմաֆունկցիոնալ հատկություններ»։

Նիկոլ Փաշինյանն արդարադատության փոխնախարար է նշանակել

«Տետ–ա–տետ» հաղորդաշարի շրջանակում այս մասին ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման  հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը։

Խոսելով Պետական կառավարման ակադեմիայի մասին՝ Աղուզումցյանը նշեց, որ ակադեմիան յուրահատուկ է իր տեսակի մեջ և կոչված է տարբեր ուղղություններով կառավարիչներ պատրաստելու։ Ընդհանուրն այն է, որ բոլորը կառավարիչ են, անկախ ոլորտից՝ պետք է ունենան այն հատկությունները, որոնք բնորոշ են կառավարչին, և դրա համար բոլորն անցնում են կառավարման հոգեբանություն։

«Ներկայում պետական կառավարման համակարգն իր մեջ դեռ կրում է հին ժամանակներից եկած սովորույթ. ո՞նց էին մարդկանց նշանակում կառավարիչ․ մարդն իր աշխատատեղում լավ էր աշխատում՝ վերցնում-նշանակում էին որևէ տեղ ղեկավար։

Սակայն, եթե  մարդը ստորին օղակներում ստեղծարար չէ, կատարող է՝ բարձր աստիճան ստանալով լավ արդյունք չի տա։ Կար ժամանակ, որ աշխատողների համար կազմվում էին պսիխոգրամմա  և պրոֆեսիոգրամմա։ Պսիխոգրամման մասնագիտության հոգեբանական բնութագիրն է, պրոֆեսիոգրամման՝ թե ինչ հատկություններ են անհրաժեշտ, որպեսզի այդ մասնագիտությունում դու որակյալ լինես։

Հիմնականում պսիխոգրամմաները կազմվում էին մասնագետներով, և նրանք հաշվի էին առնում հոգեկան հատկությունները՝ հիշողության, մտածողության, հաղորդակցության որակ և այլն։  Բայց հետագայում պարզվեց, որ այդ որակները չեն տալիս ընդհանուր պատկեր»,-ասաց մասնագետը՝ հավելելով, որ մի քանի տարի առաջ սկսեցին հասկանալ, որ բացի մասնագիտական հատկություններից՝ պետք է հաշվի առնել նաև այն, ինչը  կապված չէ մասնագիտության հետ, օրինակ՝ անձնային որակները՝ ոգեղեն, բարոյական հատկությունները, հայրենասիրությունը և այլն: 

Արմեն Սարգսյանը պարում է Թթի փառատոնում. տեսանյութ

Հոգեբանի խոսքով՝ ընդհանրապես հոգեբանական աշխատանքը պահանջում է կայունություն։ «Հոգեբանական և մասնագիտական ընտրությունն ունի փուլեր: Այդ փուլերը լինում են՝ սկսած ինքնակենսագրության վերլուծությունից, մինչև հանդիպումներ, թեստեր և այլն: Որոշ մասնավոր հիմնարկներ անցնում են կառավարչի հոգեբանական ընտրության բոլոր փուլերը: Այդպես պետք է լինի նաև պետական կառավարման ոլորտում»,-նշեց Ռուբեն Աղուզումցյանը։ Նա ընդգծեց նաև, որ բացի մասնագիտական բարձր որակներից, կարևոր է նաև մասնագիտական վերապատրաստումը։

Ինչ է խոսել Արմեն Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ

Օրինակ՝ Կառավարման ակադեմիան ունի բավական ակտիվ վերապատրաստման բաժին, և տարբեր ուղղվածությամբ քաղծառայողներ և ոչ միայն քաղծառայողներ գալիս, անցնում են վերապատրաստում։ «Վերջին տարիներին վերապատրաստման ծրագրերում շատ մեծ տեղ է հատկացվում հենց հոգեբանությանը։ Սակայն դեռևս վերապատաստման նպատակը և իմաստը չեն համապատասխանում իրականությանը։ Նպատակը պետք է լինի, որ մարդու մոտ ի հայտ գան նոր մտածելաձև, նոր հայացքներ։ Այսօր վերապատրաստումը, ցավոք սրտի, ուղղված չէ դրան, վերապատրաստման իմաստը պետք է լինի նոր մտածելաձև ստեղծելը»,-հստակեցրեց հոգեբանը։