Ինչպես Նիկոլ Փաշինյանը երկաթ ծեծեց Գյումրիում. տեսանյութ

ՀՀ վարչապետը շրջեց տաղավարներով և ձեռքը վերցրեց դարբնի մուրճը։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հուլիսի 20-ին, Գյումրիում վերցրեց մուրճն ու սկսեց ծեծել շիկացած մետաղը։

Փաշինյանը Գյումրիում մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին: Քաղաքում նաև էքսպո–ցուցահանդես է կազմակերպվել։

ՀՀ վարչապետը շրջեց ցուցահանդեսի տաղավարներով, հայկական արտադրության կոշիկ ու «դուխով» տիկնիկ նվեր ստացավ։

Ավելի քան 60 ընկերություն ու անհատ ձեռներեց առանձին տաղավարներով ՀՀ վարչապետին ու Գյումրի այցելած հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը, իսկ Շիրակում գործող տուրիստական ընկերություններն էլ` իրենց զբոսաշրջային հիմնական ուղղությունները՝ մարզի տարածքում գտնվող պատմական տարածքներից, մինչև դահուկավազքի սիրահարների համար նախատեսված շրջաններ:

Քաղաքի փողոցները լվացել են, դրոշը` փոխել. Փաշինյանն է գալու. կատակում են գյումրեցիները