Հայաստանում «ճռռան» շոգ է լինելու. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը զգալի բարձրանալու է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանի տարածքում առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Հուլիսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Քամին կլինի հարավային` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 3-4 աստիճանով և Արարատում ու Վայոց Ձորում կհասնի +41 աստիճանի։

Հայերը սիրում են չափազանցնել ու հանգստանալ, կամ ի՞նչ գիտենք Երևանի «մեռյալ ծովի» մասին

Երևան քաղաքում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի, գիշերը կնվազի մինչև +24 աստիճան։

ԱԻՆ–ը զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևանում և երեք մարզում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի. Գագիկ Սուրենյան