Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց, Պորտուգալիան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հայաստանի հավաքականը պորտուգալացների հետ խաղից առաջ կայացած երկու խաղերում պարտություն էր կրել ու արդեն շանս չուներ կիսաեզրափակիչ դուրս գալու
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik.Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 0:4 հաշվով պարտվեց Պորտուգալիայի հասակակիցներին ու հրաժեշտ տվեց Եվրոպայի առաջնությանը` բաց թողնելով 12 գնդակ և խփելով մեկը: Ա խմբում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները:

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց, Պորտուգալիան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հայաստանի հավաքականը պորտուգալացների հետ խաղից առաջ կայացած երկու խաղերում պարտություն էր կրել ու արդեն շանս չուներ կիսաեզրափակիչ դուրս գալու: Իսկ ահա Պորտուգալիայի հավաքականը նախորդ երկու խաղերում վաստակել էր չորս միավոր և խմբում առաջին տեղը գրավելու համար պետք է հաղթեր, քանի որ նույն շանսերը ունեին նաև իսպանացիները զուգահեռաբար ընթացող խաղում:

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց, Պորտուգալիան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Խաղի մեկնարկից նախաձեռնությունը պորտուգալացիներին էր: Մեր հավաքական, մեծ ուժերով պաշտպանվելով, հակագրոհում էր: Վտանգավոր պահերով մերոնք զիջում էին մրցակցին, ու կարելի է ասել, որ գոլը մեր դարպասին հասունանում էր, չնայած Հայաստանի հավաքականը պայքարում էր: Բայց գնդակը, այնուամենայնիվ, հայտնվեց մեր թիմի դարպասում:

Իսպանիան Իտալիային հաղթեց Հայաստանում և դուրս եկավ ԵԱ կիսաեզրափակիչ. լուսանկարներ

Տուգանային հրապարակում խախտման համար Հայաստանի հավաքականի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որն էլ հստակ իրացրեց պորտուգալացիների ավագ Վիտոր Պեռեյրան: Բաց թողած գնդակից անմիջապես հետո մեր հավաքականը կարող էր խփել պատասխան գնդակը, բայց եզրափակիչ հարվածը արդյունավետ չստացվեց:

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց, Պորտուգալիան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Երկրորդ կեսում Պորտուգալիայի հավաքականը զարգացրեց ձեռք բերած հաջողությունը, և Ժոաու Մարիույի գեղեցիկ գոլից հետո հաղթում էր արդեն 2:0 հաշվով: Հետո, ինչպես ասում են, արդեն տեխնիկայի գործ էր Պորտուգալիայի հաղթանակը: Տյագու Գոյվեան գլխի հարվածով երրորդ գնդակն ուղարկեց մեր թիմի դարպասը: Խաղի ելքը վճռված էր, ու երկու թիմերն էլ ավելի ազատ էին գործում: Չնայած մեր թիմի պայքարելու ցանկությանը զգացվում էր մրցակցի ավելի բարձր վարպետությունն ու փորձը: Այդ պատճառով էլ Տյագու Գոյվեան դուբլ ձևակերպեց, իսկ Պորտուգալիան հաղթեց 4:0 հաշվով: