ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հուլիսի 21-23-ին Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը որոշակի ժամերին կհասնի +40-ից +42 աստիճանի։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
«Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին ( ժամը 16։00-18։00) կհասնի +40․․․+42 աստիճանի»,– նշել է նա։
Երջանիկ եմ, որ նման մարդու եմ հանդիպել. Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի և իր ընտրության մասին
Տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ովքեր են «Միսս Աշխարհ Արմենիայի» լավագույն 5-յակի գեղեցկուհիները.մանրամասներ նրանց կյանքից