«Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպից հետո ուղևորներից մեկը հասցրել է տեսախցիկով նկարել օդանավը։
Կադրերում երևում է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները։
Հիշեցնենք` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավն ընդհատել է թռիչքը, որովհետև օդաչուների խցիկում միացել է ծխի ազդանշանը։ Ազդանշանն աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Ուղևորներին սկսել են տարհանել։ Հրմշտոց է սկսվել, որի ժամանակ 8–ը տուժել են։
Օդանավում եղել են 173 ուղևոր և օդանավի անձնակազմի 6 անդամ։
Արտակարգ պատահար Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռում. դատախազությունը գնահատական կտա միջադեպին
Մոսկվայի ժամանակով ժամը 05։34–ին «Նորդվինդ» պահեստային ինքնաթիռն ընդհատված չվերթի ուղևորներին տեղափոխել է Երևան։
Մոսկվա–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից երկուսը հիվանդանոցում են