Մակեդոնիայում հայկական օր է. «Ալաշկերտի» հաղթանակից հետո հաղթեց նաև «Փյունիկը»

Խաղի ընթացքում իրենց «դրսևորեցին» նաև «Շկուպիի» երկրպագուները` շշեր նետելով դեպի խաղադաշտ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Երևանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում, որը կայացավ Մակեդոնիայում, 2:1 հաշվով հաղթելով տեղի «Շկուպի» թիմին` դիմակայությունում ընդհանուր 5:4 հաշվով հաղթանակ տոնեց ու դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ:

Նորվեգիա–Չեխիա հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի. «տխուր» ֆուտբոլն այդպես էլ «ուրախ» չդարձավ

«Փյունիկ»-«Շկուպի» առաջին խաղում (Գյումրի) հայկական թիմը խաղի ընթացքում պարտվում էր 1:3 հաշվով: Մեր թիմի համար վտանգված էր ոչ միայն այդ խաղի, այլ նաև դիմակայության արդյունքը: Բայց «Փյունիկի» ֆուտբոլիստները, կամային որակներ դրսևորելով, փրկեցին առաջին հանդիպումն ու այն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Թվաց, որ նման արդյունքը ձեռնտու է մրցակցին: Դե իհարկե, «Շկուպին» մրցակցի հարկի տակ երեք գնդակ էր խփել ու չէր պարտվել:

Ֆուտբոլը տոն է, ԵՎՐՈ-2019-ը՝ առավել ևս, բայց կիսադատարկ ստադիոնով ի՞նչ տոն

Բայց Գյումրիում կայացած խաղի արդյունավետությունը «Փյունիկի» մոտ շարունակություն ստացավ պատասխան խաղում: Մրցակցի հարկի տակ նախ Արտակ Եդիգարյանը հրաշալի հարվածով բացեց խաղի հաշիվը, ապա արագ հակագրոհի վերջնամասում դիպուկ հարվածը գրանցվեց Արտյոմ Սիմոնյանի անվան դիմաց:

Երկրորդ կեսում «Շկուպին» նետվեց առաջ, բայց գոլային պահը ստեղծեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները: Ափսոս, որ երկրորդ կեսի մեկնարկում այդ գոլը չկայացավ, հակառակ դեպքում խաղի և դիմակայության ելքը հաստատ վճռված կլիներ: Ունենալով երկու գնդակի առավելություն` մեր թիմը չէր պատրաստվում միայն պաշտպանվել, չնայած արդեն պաշտպանությունում «Փյունիկը» գործում էր ավելի մեծ ուժերով:

Խաղի ընթացքն ու հաշիվը թելադրում էին «Փյունիկին», որ ավելորդ ռիսկի դիմելն իմաստ չունի, և 2:0 հաշվով հաղթանակը միանշանակ մեր թիմին հաղթանակ էր բերում նաև դիմակայությունում: Բայց խաղի ավարտից 11 րոպե առաջ «Շկուպիին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, և խաղն անմիջապես սրվեց: Իրենց «դրսևորեցին» նաև «Շկուպիի» երկրպագուները` շշեր նետելով դեպի խաղադաշտ: Սա ինչ–որ տեղ մեր թիմին հոգեբանորեն ընկճելու տարբերակ էր:

Հինգ ֆուտբոլիստ, որոնք դեռ 19 տարեկանում «գնդակ նետեցին» աշխարհին

Ու նման պայմաններում Ստեֆան Ալֆրեդը, մեն մենակ մնալով «Շկուպիի» դարպասապահի դիմաց, չկարողացավ վերջակետ դնել հանդիպմանը: «Փյունիկի» հարձակվողի հարվածը կարողացավ շեղել դաշտի տերերի դարպասապահը: Ինչևէ, կարևորն այն է, որ մրցավարի կողմից ավելացված րոպեների ընթացքում էլ ոչինչ տեղի չունեցավ, և «Փյունիկը», հաղթելով 2:1 հաշվով, դուրս եկավ հաջորդ փուլ, որում մրցելու է չեխական «Յաբլոնեց» թիմի հետ:

Հիշեցնենք` Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտն» այսօր 3:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակոդոնիայի «Մակեդոնիա» թիմին։

Հայ ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում. ովքե՞ր են նրանք