ԲԴԽ–ի դատավոր Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Նախշուն Տավարացյանը նաև խնդրել է, որ իր` այս հրաժարականի դիմումը քննարկեն իր բացակայությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր -անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Այս տեղեկությունը Facebook-յան իր էջում հրապարակել է ԲԴԽ–ն։

ԲԴԽ–ն քննարկում է դատավոր Դավիթ Գրիգորյանի առանձնասենյակում կատարված խուզարկման հարցը

«Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի իրավադրույթների տարաբնույթ մեկնաբանության հնարավորություն ստեղծող ձևակերպումները, որոնց կիրառման արդյունքում ստեղծվել է իրավիճակ, որի արդյունքում կողմնակի դիտորդի մոտ և հանրության շրջանակներում ստեղծվել է իմ` որպես ԲԴԽ–ի անդամի ընտրության օրինականության հարցում կասկած հարուցող ընկալում, ենթակա են փոփոխման և արդյունքում հստակեցման` պահպանելով օրենքի ոգին և տրամաբանությունը»,–գրել է նա։

Նախշուն Տավարացյանը նաև խնդրել է, որ իր` այս հրաժարականի դիմումը քննարկել իր բացակայությամբ։

Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 19–ին, Բարձրագույն դատական խորհրդը (ԲԴԽ) որոշել էր, որ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը կշարունակի իր գործունեությունը։ ԲԴԽ–ն` մերժել էր Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ներկայացրած դիմումը։