ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը չի դադարեցնի իր գործունեությունը

ԲԴԽ–ն որոշեց մերժել Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու` ԲԴԽ անդամների ներկայացրած դիմումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Նախշուն Տավարացյանը կշարունակի իր գործունեությունը։ Նման որոշում կայացրեց այսօր ԲԴԽ–ն` մերժելով խորհրդի անդամների` Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ներկայացրած դիմումը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելու համար դիմել են ԲԴԽ. ինչ են առգրավել

Նշենք, որ պահանջը ներկայացրել էին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը։

Նրանք իրենց պահանջը հիմնավորում էին` ասելով, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, որը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018–ի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019–ի հուլիսի 15-ին, չէր մասնակցել 2019–ի ընթացքում տեղի ունեցած ԲԴԽ 2-ից ավելի նիստին։ Տավարացյանը նաև նիստերից բացակայելու հարգելի պատճառներ չէր ներկայացրել, ինչպես նաև չէր հայտնել իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին։

Հիշեցնեք, որ Տավարացյանը հուլիսի 11-ին դատավորների ընդհանուր ժողովում երդվեց որպես ԲԴԽ անդամ:

ԲԴԽ երկու նոր դատավորի անունները հայտնի են