Արմավիրում մի կին փորձել է բենզին լցնել ամուսնու սիրուհու վրա, բայց ինքն է տուժել

Կինը, կասկածելով ամուսնու հավատարմությանը, հետևել է նրան, մտել Մրգաշատի տներից մեկն ու ամուսնուն բռնացրել մեկ այլ կնոջ հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Հուլիս - Sputnik.  Այսօր, լույսը դեռ չբացված՝ արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։

Մի՛ բարկացրեք կանանց. ֆրանսիացու չորս սիրուհիները ծեծել են նրան

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ այստեղ 40-ամյա մի կին ծեծի է ենթարկվել։ Նա ամուսնու և երեխաների հետ ապրում է Արմավիրի մարզի մեկ այլ գյուղում։ Կասկածելով ամուսնու հավատարմությանը, կինը հետևել է նրան, մտել Մրգաշատի տներից մեկն ու ամուսնուն բռնացրել մեկ այլ կնոջ հետ։

Կինը փորձել է բենզին լցնել ամուսնու սիրուհու վրա, սակայն նրա փորձը ձախողվել է. ամուսինն ու  սիրուհին ծեծի են ենթարկել կնոջը, և նա ստիպված է եղել փախչել գյուղից ։

Ով ում է գաղտնալսում Հայաստանում. սիրուհիներին, թե՞ վարչապետին