Թակի և սանդերքի փոխարեն` բրդի ավտոմատացված վերամշակում. Ամասիայում բացվել է բրդի գործարան

Ծրագիրը կնպաստի 14 տեղական ՓՄՁ–ների կարողությունների զարգացմանը և մարզում կստեղծի 60 կայուն աշխատատեղ։ Այս պահին գործարանում արդեն աշխատում է 16 մարդ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Շիրակի կանայք շուտով ստիպված չեն լինելու բուրդ լվանալ ու չբխել։ Ամասիայում  այսօր` հուլիսի  19-ին, բրդի գործարան է բացվել։ Այն նաև կնպաստի մարզում նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Թակի և սանդերքի փոխարեն` բրդի ավտոմատացված վերամշակում. Ամասիայում բացվել է բրդի գործարան

Ամասիա համայնքի բնակիչ Ջեմմա Վարդանյանը երկար տարիներ գործազուրկ էր: Միայնակ հոգում է նաև տեսողական խնդիր ունեցող քրոջ հոգսերը: Ոչխար է պահում,  ու ոչխարի բրդի իրացումը մինչ այս ևս խնդիր  էր: Մի քանի ամիս առաջ իմացավ, որ հայրենի Ամասիայում բացվելու է բրդի գործարան, որը ոչ միայն կլուծի բրդի իրացման, այլ նաև աշխատանքի հարցը: Այսօր արդեն տիկին Ջեմման գործարանի պահեստավորված բրդի սորտավորմամբ և առաջնային մաքրմամբ է զբաղվում: «Սա փրկություն է բոլորիս համար»,-նշում է նա:

Թակի և սանդերքի փոխարեն` բրդի ավտոմատացված վերամշակում. Ամասիայում բացվել է բրդի գործարան

Բուրդը սորտավորումից հետո անցնում է բացման և լվացման պրոցես, որից հետո չորանում է: Հետագայում ավտոմատ հոսքագծով կրկնակի բացվում է, ցողվում հատուկ յուղերով՝  փափկության համար, որից հետո նոր ստացվում է արտադրության համար պիտանի բուրդ:  Հենց այդպես՝ մեր տատերի չիբուխի, թակի ու սանդերքի փոխարեն բուրդն անցնում է ավտոմատացված վերամշակում: Ստացված բրդյա  գործվածքներն ու թելերը օգտագործվում են թաղիքագործության, կարպետագործության և գորգագործության համար:

Թակի և սանդերքի փոխարեն` բրդի ավտոմատացված վերամշակում. Ամասիայում բացվել է բրդի գործարան

«Հույս ունենք, որ հաջորդ տարի  ֆերմերների համար բրդի նպատակով ոչխարաբուծությունը    կդառնա մշակույթ, և ավելի հեշտ կլինի բուրդը մթերել: Մեր համար առաջնային խնդիր է  ֆերմերին կրթել և սովորեցնել ոչխար պահել բրդի համար, ինչը կօգնի մեզ շատ լավ որակի բուրդ մթերել՝ հեշտացնելով մեր աշխատանքը և ստանալով որակյալ թել:

Ավագյան. «Ոչխարներին պետք է խուզել, դա պարտադիր պրոցես է, որ սար թեթև բարձրանան»

Մենք ծրագրել ենք, որ ստանալու ենք Հայաստանի  լավագույն թելը և ամբողջ աշխարհին այն ներկայացնելու ենք»,- Sputnik Արմենիային ներկայացնելով գործարանի աշխատանքը` ասաց Կանանց զարգացման «Ռեսուրսկենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն  Ռուզաննա Տոռոզյանը:

Թակի և սանդերքի փոխարեն` բրդի ավտոմատացված վերամշակում. Ամասիայում բացվել է բրդի գործարան

Ի դեպ, ծրագրի շրջանակներում ֆերմերներին տրամադրվել է նաև էլեկտրական խուզի սարքեր:

«Դա սենսացիա էր». ինչ է սպասում ՀՀ հյուրերին և բնակիչներին ոչխար խուզելու փառատոնում

Գործարանը շահագործվեց «Մարդը Կարիքի մեջ» ՀԿ–ի, Ամասիայի համայնքապետարանի, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն»  հիմնադրամի, Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ,  Հայաստանում ԵՄ աջակցությամբ: Ծրագիրը կնպաստի 14 տեղական ՓՄՁ–ների կարողությունների զարգացմանը և մարզում կստեղծի 60 կայուն աշխատատեղ։ Այս պահին գործարանում արդեն աշխատում է 16 մարդ:

Թակի և սանդերքի փոխարեն` բրդի ավտոմատացված վերամշակում. Ամասիայում բացվել է բրդի գործարան

Նշենք, որ Շիրակի մարզը, մասնավորապես, Ամասիա  համայնքը, հայտնի է ոչխարաբուծությամբ։ Բրդյա  ապրանքների արտադրությունը տեղի մշակութային ժառանգության մասն է կազմում։ Տեղական ոչխարի բուրդն ունի մոտ 16  գունային երանգ։ Նման բրդատեսակաները բավական հարմար են կարպետագործության, գորգագործության և գործվածքի արտադրության համար։ Ներկայումս մարզում բուծում են միայն մսատու ցեղատեսակներ, քանի որ բուրդը չուներ բավարար սպառման շուկա։