Որոշ մարզերում կարկուտի հավանականություն կա. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում տեղումներ չեն կանխատեսվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում  հուլիսի 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով

Երևան քաղաքում հուլիսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +37 աստիճանի։