Տավուշի մարզպետն անտառը հատողներին աշխատանք է առաջարկել, նրանք մերժել են

Իջևանի ծառահատողներն աշխատանքի կարիք չունեն։ Նրանք միայն մի պահանջ ունեն կառավարությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Տավուշի մարզում իրականացվող ճանապարհաշինական ծրագրում այս պահին 200 թափուր աշխատատեղ կա։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով` իրեն այդ մասին զեկուցել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը երեկ ցուցարարների հետ հանդիպմանը նրանց աշխատանք է առաջարկել, բայց մերժում ստացել։

Ո՞վ է թիկունքից ղեկավարում անտառահատումների անօրինական ցանցը. Փաշինյանը բացում է փակագծերը

«Առաջարկը հնչել է մարզպետի կողմից, չեն արձագանքել, ասել են, որ ունեն մեկ պահանջ և այդ պահանջը պիտի կատարվի»,– ասաց Պապիկյանը։

«Ասացի՞ք, որ այդ պահանջը չի կտարվելու։ Տեղյա՞կ են բոլորը»,– հարցրեց Փաշինյանը։

Ի պատասխան նախարարը վստահեցրեց, որ այդ հայտարարությունը երեկ փոխանցվել է բողոքի ակցիայի մասնակից իջևանցիներին։

Մյուսներն ո՞ւր են . Փաշինյանը պահանջում է գտնել Իջևանի դեպքերի բոլոր մասնակիցներին

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 17-ի ուշ երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ ու 2 քաղաքացի վիրավորվել է:

Դեպքի վայր էր մեկնել նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Իջևան էին տեղափոխվել նաև մեծ քանակությամբ ոստիկանության ուժեր։