ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը ողջունել է տիկին Բերեջիկլյանի այցը հայրենիք և բարձր գնահատել նրա գործունեությունը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ինքնորոշման իրավունքի:
Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը դեռ 1997 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել:
Բերեջիկլյանն ասել է, որ լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռնուհի և այցելելով Հայաստան՝ ինքը հպարտ է իր հայկական ծագմամբ ու արմատներով: Նա հույս է հայտնել, որ յուրաքանչյուր հաջորդ այցին Հայաստանը կտեսնի ավելի զարգացած:
Նիկոլ Փաշինյանի ու նախարարի երկխոսությունը կամ պետական ո՞ր ծրագիրը կոռուպցիոն ռիսկ չունի
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, խոսել նաև ավստրալահայ համայնքի և նրա ունեցած դերի մասին:
Արմեն Սարգսյանը «Մեգերյան կարպետին» առաջարկել է գործունեություն ծավալել նաև Գյումրիում