Փաշինյանը դժգոհել է պատգամավորների «վոյաժներից». նա հրահանգ է իջեցրել. «Փաստ»

Իր այսօրվա համարում «Փաստը» հրապարակել է իրեն հայտնի դարձած նոր մանրամասներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ում վերջին մեկ ամսվա ընթացքում երկու տասնյակից ավելի գործուղումների փաստին՝ ֆիքսելով, թե ինչ ծավալի ֆինանսական ծանրաբեռնվածություն է այն առաջացրել պետբյուջեի վրա:

Պլանը գերակատարված է. Կառավարությունը գործուղումների համար ևս 40 մլն դրամ կհատկացնի

Իր այսօրվա համարում թերթը հրապարակել է իրեն հայտնի դարձած նոր մանրամասներ։ Մասնավորաբար, թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ առկա վիճակը բավականին լուրջ քննարկումների ու դժգոհության առիթ է հանդիսացել կառավարությունում և ընդհանրապես իշխանության շրջանակներում:

Ըստ լուրերի` վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն աստիճան է դժգոհել օրենսդիրների «վոյաժների» այս հրավառությունից, որ իր թիմի հետ փորձել է որոշ հարցեր հստակեցնել և հասկանալ, թե այդ գործուղումների ընթացքում ինչ շոշափելի ձեռքբերումներ են եղել:

ՀՀ նախագահն ավելի շատ է գործուղման գնում, քան նախատեսված էր բյուջեով

«Նա իշխանական պատգամավորներին պարտադրել է լինել ավելի զգոն և անիմաստ թիրախի տակ չհայտնվել, անհրաժեշտության դեպքում բաց ձեւաչափով հրապարակավ ներկայացնել գործուղման ծախսերի ու դրանց արդյունավետության հաշվետվությունը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս դաստիարակչական հորդորներից հետո էլ որոշվել է հանդես գալ հատուկ հաշվետվությամբ, որը և նախորդ շաբաթ կատարվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից «հաշվետու ասուլիսի» ձևաչափով»,–գրում է թերթը: