Իջևանում ևս երկու ակտիվիստի են ձերբակալել. «Ամենաազդեցիկներին են տանում»

Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են անվանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Իջևանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ձերբակալված քաղաքացիների թիվն աճում է, բերման են ենթարկել ևս երկու հոգու։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ի՞նչ է տեղի ունեցել Իջևանում. բողոքի ակցիայի մանրամասները. տեսանյութ

Երեկ երեկոյան բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցներ ու քաղաքացիական անձինք են տուժել։

Ավելի վաղ ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը հայտնել էր, որ իրավապահները փնտրում են ոստիկանների վրա հարձակված անձանց։ Նրա խոսքով` 19–ին բերման են ենթարկել, որոնցից 13-ին ձերբակալել են, 6-ին` ստորագրությամբ ազատ արձակել։

Երկու անձանց բերման ենթարկելուց հետո քաղաքապետարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիները սկսեցին աղմկել ու գոռալ, որ ոստիկանությունը սխալ է պահում իրեն։ Ակտիվիստներից մեկը` Արմեն Պողոսյանը, հայտարարեց, որ ոստիկանությունը ձերբակալում է նրանց, ովքեր մեծ հեղինակություն և ազդեցություն ունեն քաղաքում։

Տավուշի մարզպետն անտառը հատողներին աշխատանք է առաջարկել, նրանք մերժել են

Այս պահին քաղաքապետարանի շենքի մոտ են օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները։ Նրանք ձերբակալվածների ազգականներին հայտնեցին, որ կարող են հանդիպել նրանց հետ։

Մյուսներն ո՞ւր են. Փաշինյանը պահանջում է գտնել Իջևանի դեպքերի բոլոր մասնակիցներին

Հիշեցնենք` հուլիսի 17-ի ուշ երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ ու 2 քաղաքացի վիրավորվել են:

Դեպքի վայր էր մեկնել նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Իջևան էին տեղափոխվել նաև մեծ քանակությամբ ոստիկանության ուժեր։

Ապօրինի հատված ծառերը ստվերային բիզնեսին տարեկան մոտ 40 մլն դոլարի եկամուտ են ապահովում