Իջևանում բախումների հետևանքով հիվանդանոց տեղափոխվածները դուրս են գրվել

Հիվանդանոց տեղափոխված ցուցարարներն ու ոստիկանները  մեծամասամբ ունեցել են սալջարդեր և քերծվածքներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն  տեղափոխված բոլոր տուժածները դուրս են գրվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը։

Տավուշի մարզպետն անտառը հատողներին աշխատանք է առաջարկել, նրանք մերժել են

Ինչպես արդեն հայտնել էինք, 13 անձ էր երեկ երեկոյան տեղափոխվել Իջևանի ԲԿ` ոստիկանների և Մ4 միջպետական ճանապարհը փակած՝ փայտի գործով զբաղվողների բախումների հետևանքով։ 

«Հիվանդանոց տեղափոխվածներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից։ Նրանք մեծամասամբ ունեցել են սալջարդեր և քերծվածքներ»,–ասաց Բաբախանյանը։

Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով 13 անձ տեղափոխվել են հիվանդանոց

Նրա խոսքով` հիվանդանոց նոր տեղափոխվածներ չեն եղել։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ էին հայտնվել: Երեկոյան ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ էին գրանցվել, կային վիրավորներ։