Հայ մարզիկը բանակ չի զորակոչվի

Կառավարության որոշմամբ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ  Դավիդ Օվասապյանն ազատվեց զորակոչից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Դավիդ Օվասապյանին տարկետում է տրվել  պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից։

«Կոռուպցիան արմատախիլ կարվի». Թորոսյանը` զորակոչի բուժհանձնաժողովների աշխատանքի մասին
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա հերթական նիստում` առանց քննարկման։

Որոշման նախագծում նշվում է միայն, որ մարզիկն ազատվել է բանակ զորակոչվելուց`սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար։

Հիշեցնենք` 2018թ.-ին Սլովակիայի Տրնավա քաղաքում տեղի ունեցած ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Դավիթ Օվասապյանը նվաճել էր արծաթե մեդալ։

2019թ.–ի ամռանը հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մասնակցելու են Լեհաստանում և Վրաստանում նախանշված միջազգային մրցաշարերին:

Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի օրերս տարածած հաղորդագրության համաձայն` Դավիթ Օվասապյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում օգոստոսի 7-11-ը կմեկնի Թբիլիսի։