Սառը մետաղների տեխնիկ-տեխնոլոգ Ժորա Մալոյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է այն խնդրին, թե ինչու Հայաստանում իր երեք գյուտերից երկուսի համար իրեն չեն տրամադրում համապատասխան արտոնագիր և ինչու չի կարողանում հայրենիքում կյանքի կոչել իր հավակնոտ ու հեղափոխական գյուտերը:
Ժորա Մալոյանը հիդրոդինամիկ փակ ցիկլով էներգիա ստանալու նոր եղանակի հեղինակն է: Այն խարսխված է իր երեք գյուտերի՝ էլեկտրամեխանիկական թիակավոր պոմպի, ջրի վերհանման սարքի ու հիդրոէլեկտրակայանի համակցված աշխատանքի վրա:
Մալոյանը ցանկանում է իր գյուտերը կյանքի կոչել Հայաստանում. դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, սակայն հայրենիքում բախվել է բյուրոկրատական խնդիրների ու հիասթափվել չինովնիկների անտարբերությունից:
«Ինչո՞ւ Հայաստանում կյանքի չեն կոչվում որոշ հավակնոտ ու հեռանկարային գյուտերը, որովհետև մարդիկ շահագրգռված չեն իսկապես հեղափոխական նախագծերով, որոնք կարող են հեղաշրջում առաջացնել մեր էներգետիկայում և լուծել նաև գյուղատնտեսությանն առնչվող հրատապ ու կարևոր հարցեր»,- ասում է Ժորա Մալոյանը:
Մասնագետի գյուտերն ԱՄՆ-ում անցել են փորձաքննության ու գիտական մանրակրկիտ հիմնավորումների փուլը, ինչի արդյունքում ամերիկյան կողմը Ժորա Մալոյանին իր երեք գյուտերի համար տրամադրել է համապատասխան արտոնագիր, իսկ նախագահ Դոնալդ Թրամփն անձնական նամակով շնորհակալություն է հայտնել պարոն Մալոյանին՝ ԱՄՆ-ի էներգետիկ համակարգում ունեցած անգնահատելի ներդրման համար:
Մարգարյանի գալակտիկաները, կամ ինչպես էին հայերը յուրացնում տիեզերքը