Հայաստանի ո՞ր հատվածներում անձրև կտեղա. եղանակի տեսություն

Հայաստանի հովտային և նախալեռնային շրջաններում կպահպանվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Առաջիկա օրերին` հուլիսի 17-19-ը, կարճատև անձրև և ամպրոպ կգրանցվի Հայաստանի հյուսիսային շրջանների առանձին հատվածներում։ Այս մասին հայտնում է «Հիդորմետ» ծառայությունը` նշելով, որ այդ տարածքներում չի բացառվում նաև կարկուտի հավանականությունը։

Ինչպիսի դեմք կունենա Գագիկ Սուրենյանը հինգ օրից. օդերևութաբանը լուսանկար է հրապարակել

Ըստ ԱԻՆ–ի հրապարակած տեղեկության, անձրև կտեղա Շիրակում, Լոռիում, Տավուշում։

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Հուլիսի 20-21-ը Հայաստանում տեղումներ չեն սպասվում։

Օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում առաջիկա օրերին չոր եղանակ կլինի։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +36 աստիճանի, իսկ գիշերը կնվազի մինչև +20 աստիճան։

ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է, որ առաջիկա օրերին հովտային և նախալեռնային շրջաններում պահպանվելու է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը։