Հարձակում Էրբիլի ռեստորաններից մեկի վրա. 3 թուրք դիվանագետ զոհվել են

Զինված խումբը կրակ է բացել այն ռեստորանի վրա, որտեղ ճաշում էին թուրքական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Սիրիական Էրբիլի ռեստորաններից մեկի վրա տեղի ունեցած հարձակման ժամանակ 3 թուրք դիվանագետ է զոհվել։ Նրանց թվում է նաև Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի ներկայացուցիչը, հայտնում է Haberturk–ը։

Զինված խումբը կրակ է բացել այն ռեստորանի վրա, որտեղ ճաշում էին թուրքական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։

Թուրքիայի ԱԳՆ–ն առայժմ այս լուրը չի մեկնաբանում։ Ամենայն հավանականությամբ, հարձակման ետևում կանգնած է «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը»։