Արտառոց դեպք Երևանում. մահացած տղամարդու երակում ներարկիչով ասեղ է եղել

Ազգականն այցելել է տղամարդուն, տեսել, որ նա անգիտակից վիճակում է և զանգել է շտապօգնություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ գիշեր մի կին ահազանգել է շտապօգնություն ու հայտնել, որ ազգականի ինքնազգացողությունը վատացել է։

Երևանում 36 տարեկան տղամարդը կտրել է երակները. պատճառը կնոջ հետ վե՞ճն է

Էրեբունի վարչական շրջանի փողոցի տներից մեկը մեկնած շտապօգնության խումբն արձանագրել է, որ 39-ամյա տղամարդը մահացել է։ Նրա երակի մեջ ներարկիչով ասեղ է եղել։ Տանը էլի ներարկիչ է եղել՝ ինչ-որ լուծույթով լցված։

Վարկած կա, որ տղամարդը հոգեներգործուն ինչ-որ հեղուկ է ներարկել և գերդոզավորման հետևանքով էլ մահացել։

Այս վարկածը իսկությունը կպարզվի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ։ Համապատասխան փորձաքննություններից հետո կպարզվի նաև, թե ինչ է ներարկվել տղամարդը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա ընտանիք ունի, սակայն առանձին են ապրում։

Տղամարդուն այդ վիճակում գտել է նրա ազգականը, որն անակնկալ այցելել է նրան։

Աբովյանում կատարված սպանությունը բացահայտվել է. հայտնի է մահացածի ինքնությունը