Արդարադատության փոխնախարարը 3 ամիս աշխատելուց հետո հրաժարական տվեց

Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը իր որոշման մասին հայտնել է Facebook-ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Վարչապետ Փաշինյանը նոր նշանակում է արել

«Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի: Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության իմ մասնաբաժինը, որի արդյունքում և մեր ընդհանուր թիմի հավաքական ջանքերով սահմանված ժամկետից շուրջ երկու ամիս առաջ, ի թիվս բազմաթիվ այլ նախագծերի, գրեթե պատրաստ են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ քրեակատարողական ոլորտի ռազմավարությունների նախագծերը՝ որպես ոլորտի կայուն բարեփոխմանն ուղղված հայեցակարգային բնույթի փաստաթղթեր»,– գրել է Խաչիկյանը։

Նա ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել վստահության համար:

Նշենք, որ Խաչիկյանն ընդամենը 3 ամիս աշխատեց փոխնախարարի պաշտոնում։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2019թ-ի ապրիլի 4-ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։