Microsoft-ը չի սպասարկի Windows-ի սեղանի և խաղաքարտային խաղերը

Windows 7-ով և ավելի ցածր օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչները կզրկվեն խաղային աջակցությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Microsoft-ը 2019 թվականի հուլիսի 31-ից կդադարեցնի Windows XP և Windows ME օպերացիոն համակարգերի օգտատերերի համակարգիչների բոլոր գործարանային Internet խաղերի սպասարկումը: Այս մասին նշված է ընկերությունը իր պաշտոնական կայքում։

Apple-ը էմոջիների միջազգային օրը նշում է նոր էմոջիներով. լուսանկարներ

Հաղորդագրության համաձայն` Windows 7-ի օգտատերերը խաղալու հնարավորությունից կզրկվեն 2020 թվականի հունվարի 22-ից (մոտավորապես այդ ժամանակ Microsoft-ը կդադարեցնի Windows 7-ի աջակցությունը)։

Սմարթֆոնների «մարդասպանը» պատրաստ է. սարքը 64-մեգապիքսելանոց տեսախցիկ ունի

Ահա այդ խաղերի ցանկը՝ Internet Backgammon (XP/ME, 7), Internet Checkers (XP/ME, 7), Internet Spades (XP/ME, 7), Internet Hearts (XP/ME), Internet Reversi (XP/ME), MSN Go (7)։

Հիշեցնենք, որ Microsoft-ն արդեն մի քանի տարի է` չի սպասարկում Windows XP և Windows ME օպերացիոն համակարգերը։

25 միլիոն «հիվանդացած» սմարթֆոն․ վատ ցուցանիշ չէ նոր վիրուսի համար