Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

ԱԳ նախարարը «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» հանդես կգա ելույթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ կայքից։

Տիգրան Ավինյանը ԱՄՆ ֆորումում խոսել է Սևանա լճին սպառնացող վտանգի մասին

«Մնացականյանը մեկնում է ԱՄՆ հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով։ ԱԳ նախարարը համաժողովին հանդես կգա ելույթով»,–նշված է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Զրուցակիցներն ընդգծել էին փոխադարձ պատրաստակամությունը՝ ընդլայնելու և առավել հարստացնելու բազմաոլորտ համագործակցության օրակարգը: