«Զինագործները» փոխել են գույնը. Հենրիխ Մխիթարյանը ցուցադրել է «Արսենալի» նոր համազգեստը

Հայտնի ֆուտբոլային ակումբներն ամեն տարի որոշակի փոփոխություններ են մցնում իրենց մարզահագուստի դիզայնի մեջ: Սակայն որպես կանոն, եթե մարզահագուստն իր մեջ պարունակում է որոշակի գույն կամ նախշեր՝ փոխվում է միայն դրանց երանգը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Լոնդոնի ֆուտբոլային ակումբը՝ «Արսենալը», արդեն ներկայացրել է իր նոր մարզահագուստը Adidas ապրանքանիշի կողմից: Հենց դրանցով են զինագործները խաղալու նոր սեզոնին:

«Մեր ամենասիրելի համազգեստներից մեկը»,- գրել են արսենալցիներն այս տեսանյութի տակ:

Նոր համազգեստի ցուցադրությանը մասնակցել է նաև Հայաստանի ֆուտբոլային թիմի ղեկավար Հենրիխ Մխիթարյանը՝ Instagram-ի իր էջում հրապարակելով հետևյալ լուսանկարը:

Նշենք, որ հայտնի ֆուտբոլային ակումբներն ամեն տարի որոշակի փոփոխություններ են մտցնում իրենց մարզահագուստի դիզայնի մեջ: Սակայն որպես կանոն, եթե համազգեստն իր մեջ պարունակում է որոշակի գույն կամ նախշեր՝ փոխվում է միայն դրանց երանգը:

Հենրիխ Մխիթարյանը հարսանիքից հետո Մալդիվներ է մեկնել. լուսանկար

Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանը հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում իր պսակադրության առիթով: Պսակադրությունը տեղի էր ունեցել հունիսի 17-ին Սբ. Ղազար կղզում: