Վարչապետ Փաշինյանը նոր նշանակում է արել

Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալի թափուր պաշտոնում նոր նշանակում է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վարդան Մելիքյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության ծառայությունը։

Փաշինյանն օպերատիվ շտաբ է ստեղծել` աղետների դեմ պայքարելու համար

Նշենք, որ Վարդան Մելիքյանն աշխատում էր ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակում` ՄԱԿ-ի Զարգացման հիմնադրամի ծրագրում։

Հիշեցնենք` բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը մայիսի 23-ին հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Դրանից հետո նա Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրել էր իր այդ քայլի հիմնական պատճառները`գերատեսչության ղեկավարությանը մեղադրելով ոլորտի խնդիրների լուծման համար ադեկվատ գործողություններ չձեռնարկելու համար։