ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացնել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել Քոչարյանի փաստաբանական թիմը։
«Մինչ այդ՝ հուլիսի 11-ին, պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Վճռաբեկ բողոքների մասով զեկուցող դատավորը կլինի Սամվել Օհանյանը»,–նշված է հայտարարության մեջ։
ՍԴ–ն չի կարող ոչինչ չանել. Քոչարյանի պաշտպանը նյութեղեն որոշում է ակնկալում
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին վերաքննիչ քրեական դատարանը վերացվել էր Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Դատարանը բեկանել էր նաև գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել