Ճապոնացի երաժիշտները «Դլե յաման» են նվագում. հուզիչ կատարում

Երաժիշտները խոստացել են հայկական դուդուկը տարածել Ծագող արևի երկրում։
Sputnik

Ճապոնացի երաժիշտներ Կենտո Սուձուկին և Յասուտակա Տարումին նվագել են «Դլե յամանը» և տեսանյութը հրապարակել Facebook–ում։

«Մենք միասին աշխատելու ենք դուդուկը Ճապոնիայում տարածելու ուղղությամբ», – գրել են երաժիշտները։

Ճապոնացի երաժիշտների կատարումը բազմաթիվ մարդկանց է հուզել։

Պատրիկ Ֆիորին հայուհու հետ երգել է «Դլե յամանը». տեսանյութ

Հարյուրավոր օգտատերեր տեսանյութը տարածել են իրենց էջերում։

«Հոյ, Նազան» ու «Դլե յաման». ճապոնացիները Կոմիտաս են երգում. տեսանյութեր