Ինչպիսի դեմք կունենա Գագիկ Սուրենյանը հինգ օրից. օդերևութաբանը լուսանկար է հրապարակել

Գագիկ Սուրենյանն ինքնատիպ ձևով է մատուցել եղանակային փոփոխությունների մասին լուրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը միացել է Facebook սոցիալական ցանցում տարածված ֆլեշմոբին, «ծերացրել» է իրեն ու գրառում արել։

«Իմ դեմքը հուլիսի 21-22-ին» - «ծերացած» լուսանկարին կից գրել է նա։

Օդերևութաբանի գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները:

Հայերը սիրում են չափազանցնել ու հանգստանալ, կամ ի՞նչ գիտենք Երևանի «մեռյալ ծովի» մասին

«Փաստորեն շատ շոգ ա լինելու... չիր կդառնանք», «Վայ մամա ջան, փաստորեն ժարիտ ենք լինելու», «Էս FaceAppը լրիվ բոլոլա ա առաջացրել»,– գրել են նրա էջի հետևորդները։

Նշենք, որ վերջին օրերին Facebook-ի հայկական տիրույթում FaceApp հավելվածի իսկական բում է սկսվել։ Մարդիկ այդ հավելվածի միջոցով կարողանում են «տեսնել», թե ինչպիսի տեսք կունենան ծերության տարիներին։

Գեղեցկության 23 երանգները. «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթը` լուսանկարներով

Ի դեպ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում նշված է, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա։ Հուլիսի 21-ին օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +38 աստիճանի: Համեմատության համար նշենք, որ այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամին օդի ջերմաստիճանը կազմել է +33 աստիճան։

Գարունը հանրայինում աշնանն է գալու. Տիգրան Պասկևիչյանն ազատման դիմում է գրել