Խաչիկ գյուղի սահմանին այս պահին հրդեհ է։ Գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը Facebook-ի ուղիղ եթերի տեսանյութում ներկայացրել է գյուղի սահմանագծից դուրս՝ Ադրբեջանի տարածքում բռնկված հուժկու հրդեհը։
Խոտի մեջ նետած ծխախոտի «ուժը», կամ ում շահերից է բխում անապատացված Հայաստանը
Հոգևորականի խոսքով` հրդեհի շառավիղը շուրջ 1կմ է, և այն կարող է անցնել սահմանն ու հասնել հայկական գյուղի տարածք։
Ադրբեջանին սահմանակից Խաչիկ գյուղը բարձրլեռնային է, մարզկենտրոնից հեռու։