Դեն Բիլզերյանն իր կրքոտ «շքախմբով» Վենետիկում է. լուսանկար

Երեկույթների արքա Բիզլերյանը չի դադարում բաժանորդներին ուրախացնել իր լուսանկարներով։ Բոլոր լուսանկարներն ապացուցում են, որ գեղեցիկ ապրելն արգելել չես կարող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը կրկին ցնցում է համացանցն աշխարհի տարբեր ծայրերում արված լուսանկարներով, որոնցու անփոփոխ է միայն մի բան` մի շարք կրքոտ գեղեցկուհիները, որոնք շրջապատում են նրան։

Բիլզերյանի 11 «ծտերը»․ ամերիկահայ մեծահարուստը կրկին շրջապատված է կիսամերկ գեղեցկուհիներով

Հայտնի փլեյբոյ և «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն այս անգամ իր աղջիկներին տարել է Վենետիկ` քաղաքակիրթ հանգստի։ Այսինքն` որոշել է հարստացնել իր կրքոտ «շքախմբին»  ներքին աշխարհը։

Ամերիկահայ միլիոնատերը բավականին ակտիվ է Instagram–ում և պարբերաբար «կրակի վրա յուղ է լցնում»` լուսանկարներ տեղադրելով կրքոտ գեղեցկուհիների հետ։

«Սիրի՛ր ինձ, մի փոքր Իտալիա», – Instagram–ում իր գրառմանը կից գրել է Բիլզերյանը։

Դեն Բիլզերյանի հայրը խոստացել է վերադառնալ պատմական հայրենիք` Հայաստան ու Արցախ

Լուսանկարում Դենը պատկերված է 6 աղջիկների հետ Վենետիկի Կորերա թանգարանի ֆոնին։

Հաշված ժամերի ընթացքում լուսանկարը ավելի քան 1 մլն «լայք» է հավաքել։ Օգտատերերը նաև մեկնաբանություններ են շռայլել։

Այսպես, օրինակ, օգտատերերից մեկը գրել է. «Գրողը տանի, ամեն անգամ աղջիկներն ավելի կրքոտ են», մեկ այլ օգտատեր ավելացրել է. «Անկասկած, Իտալիան սիրում է քեզ և քո աղջիկներին»։

Հիշեցնենք, որ Բիլզերյանն անցած տարի այցելել էր նաև պատմական հայրենիք, հայկական անձնագիր ստացել և հաշվառվել ՀՀ ԶՈւ–ում։