ՌԱԴԻՈ

«Նկատելի է ԱՄՆ–ի կողմից իրավիճակն ավելի բորբոքելու տրամաբանություն». Պետրոսյան

Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանի հեղինակային «Օրացույց» հաղորդաշարի շրջանակում արաբագետ Արմեն Պետրոսյանը խոսել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Պարսից ծոցում նոր կոալիցիա ստեղծելու նախաձեռնության, ԱՄՆ-Իրան հարաբերություններում նոր զարգացումների մասին:
Sputnik

Նավթակիրների հակամարտությունը շարունակվում է, Պարսից ծոցում իրավիճակը բավական ուշագրավ զարգացում ապրում: ԱՄՆ-ը հանդես է եկել Պարսից ծոցում նոր կոալիցիա ստեղծելու նախաձեռնությամբ, որը ծովային տարածքներում պետք է վերահսկի նավթային լցանավերի արդյունաբերությունը։

«Իրականում». ՉԺՀ-ի հետ ԱՄՆ-ն առճակատվում է և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական հարթակներում

Այս մասին ասել է արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանի հեղինակային «Օրացույց» հաղորդաշարի շրջանակում:

«Նկատելի է ԱՄՆ–ի կողմից իրավիճակն ավելի բորբոքելու տրամաբանություն»,– նշել է արաբագետը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ երկարաժամկետ այս գործընթացում ԱՄՆ–ի քաղաքականությունն ի վերջո դրական արդյունք է տալու։

Իրանին «կուլ տալ» ոչ մի կերպ չի հաջողվի, և Վաշինգտոնում դա հասկանում են. Ահարոն Վարդանյան

Հիշեցնենք, որ Թեհրան–Վաշինգտոն լարվածությունը խորացել է հունիսի 13-ին Օմանի ծոցում նավթային երկու լցանավի վրա հարձակման պատճառով։

Իրանը վախենում է Ռուսաստանի չեզոքությունից. ո՞րն է Հայաստանի կարևոր դերն այս ամենում