Շոգ օրերը դեռ առջևում են. եղանակի տեսություն

Հուլիսի 15-19-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Եթե մտածում էիք, որ այս տարի ամառը բավական մեղմ է և «էժան եք պրծել», սխալվում եք, քանի որ այսօրվանից սկսած` ջերմաստիճանը կբարձրանա։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 15-19-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-18-ը կբարձրանա 3-5 աստիճանով։ Հուլիսի 15-19-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ»,–հայտնում է ԱԻՆ–ը։

Մարզերում ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: