Մահվան ելքով խոշոր վթար Բաթում–Քոբուլեթի ճանապարհին. համացանցում տեսանյութ է հայտնվել

Բաթում–Քոբուլեթի ճանապարհին տեղի ունեցած խոշոր պատահարի հետևանքով երեք մարդ է մահացել, 13–ը` ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
Sputnik

Բաթում–Քոբուլեթի ավտոճանապարհին երեկ բախվել են երեք մեքենա, որոնցից մեկը Լեհաստանից ժամանած զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է եղել։ «Վրաստանը «Միր» հեռուստաընկերության օբյեկտիվում/ Ամեն ինչ Վրաստանի մասին» էջում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են փրկարարները տուժածներին դուրս բերում ավտոմեքենաներից։

Կարգազանց վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից. Փաշինյանը խոսեց վերջին վթարներից

Տեսանյութի մեկնաբանություններում նշվում է, որ Բաթում–Քոբուլեթի և Քութայիս–Քոփիթնար շրջանցիկ ավտոճանապարհները ներկա պահին բավական վտանգավոր են վարորդների և ուղևորների համար` նկատի ունենալով արագությունը գերազանցելու դեպքերի և ՃՏՊ–ների ավելացումը, և այդ ճանապարհներին պետք է առավելագույնս ուշադիր և զգույշ լինել։

Ինչպես խուսափել վթարների դեպքում հնարավոր զոհերից. Արսեն Թորոսյանն առաջարկներ ներկայացրեց

Վթարի հետևանքով մահացել են Սաուդյան Արաբիայի քաղաքացին, նրա կինը և 5–ամյա տղան։ Վեց տարեկան դուստրը Թբիլիսիի հիվանդանոցում է։

Ողբերգական վթար Արմավիրի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է. լուսանկարներ