Գրոհայինները գնդակոծել են Հալեպը. կան զոհեր ու վիրավորներ

Հալեպում տուժած խաղաղ բնակիչներին տեղափոխել են տեղի բուժհաստատություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Գրոհայիննները գնդակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերը։ Այդ մասին հաղորդում է SANA գործակալությունը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի։ Հալեպի արևմտյան ծայրամասից գրոհայինները հրթիռակոծել են Հալյաբ Ալ Ջադիդա և Մենյան թաղամասերը։

Վերադարձ Հալեպ. ինչպես է առանց ոտքերի աղջիկը դպրոց գնում. տեսանյութ

Հրթիռակոծության հետևանքով մահացել է 6 խաղաղ բնակիչ, ևս 9 մարդ վիրավորվել է։ Տուժածներին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներ։

Սիրիայի հայաշատ քաղաքում ահաբեկչական պայթյուն է որոտացել. տուժածներ կան. լուսանկարներ

Նշենք, որ մայիսին գրոհայինները գնդակոծել են Հալեպի Մասակին աս Սաբիլ և Դաուար աշ Շիհան շրջանները։ Այդ ժամանակ ընդհանուր առմամբ տուժել է վեց մարդ։

Հայ ռեժիսորը Սիրիայում XXI դարի բարբարոսների մասին ֆիլմ է նկարահանում