ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Հուլիսի 15- 21-ի համար աստղերը կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչների համար խիստ տարբեր բաներ են կանխատեսում։ Ոմանց համար շաբաթը հագեցած է անձնական շփումներով, ընտանեկան ձեռքբերումներով, ոմանց համար այն կնշանավորվի գործնական առաջընթացով, կլինեն նաև պարտվողներ։ Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։
Խոյ
Խոյերի համար շաբաթվա սկզբում սիրային և բարեկամական հարաբերությունները կլինեն առաջին տեղում։ Պետք չէ ստեղծված իրավիճակը դարձնել դրամատիկ և սխալ որոշումներ կայացնել , դրանք միայն ժամանակավոր լուծում կտան խնդրին:
Շաբաթվա վերջում բավականին գայթակղիչ առաջարկ կստանաք, որը կարող է հիմնովին փոխել ձեր կյանքը: Աստղերը հուշում են չհետաձգել կարևոր հարցերի լուծումը։
Ցուլ
Այս շաբաթ փոքրիկ անակնկալ է սպասվում ձեզ, քանի որ նախկինում հետաձգված ֆինանսական և այլ արժեքավոր հարցերը կստանան լուծում, կամ դրանց լուծման հստակ ժամկետներ կսահմանվեն: Հնարավորություն կունենաք ձեր ունակությունները շրջապատին ցույց տալու: Ոչինչ չի խանգարի ձեզ անել այն, ինչը վաղուց էիք երազում:
Երկվորյակ
Հավանաբար, նախորդ բոլոր դժվարությունները հաղթահարելու փորձը թույլ կտա տեսնել սեփական շահերն այնտեղ, որտեղ ուրիշները միայն խնդիրներ են տեսնում։
Այս ժամանակահատվածում կարող եք, առանց հետևանքների մասին մտածելու, մերժել ձեր շրջապատի անցանկալի մարդկանց, չկիսել ձեր աշխատանքի պտուղները ոչ մեկի հետ։ Ձեր հաջողությունները պատկանում են միայն ձեզ:
Խեցգետին
Խեցգետիններին այս շաբաթ բիզնես ոլորտում տոկունություն և կամքի դրսևորում է անհրաժեշտ։ Գուցե մեկ ամսվա աշխատանքը ստիպված լինեք մեկ շաբաթում իրականացնել: Ընդունեք հարազատ մարդկանց օգնությունը:
Սիրային հարցերում լուրջ մտահոգություններ չկան: Ձեզ շրջապատող մարդիկ հակված են օգնել և կատարել առաջադրանքները սեղմ ժամկետներում:
Առյուծ
Առաջիկա շաբաթն այնքան նպաստավոր կլինի, որ ձեզ չի լքի այն զգացումը, որ դա երազ է: Անկախ նրանից, թե ինչ հարցեր կլուծեք այս ժամանակահատվածում, աստղերը խորհուրդ են տալիս առաջ շարժվել և որոշումներ կայացնել՝ ելնելով սեփական շահերից: Եթե ձեր կյանքում վիճակված են փոփոխություններ, ապա ձեզ անհրաժեշտ է մշակել սեփական ռազմավարությունը:
Կույս
Առաջիկա շաբաթվա ընթացքում կհասկանաք , որ ժամանակին կային հարցեր, որոնց պատասխաններ գտնելը շատ դժվար էր, սակայն հիմա, առանց որևէ ջանք գործադրելու, դուք կգտնենք հանճարեղ լուծումներ։ Միայնակ Կույսերը շաբաթվա վերջին կունենան նոր և հաճելի ծանոթություն։ Ընտանեկան հարաբերությունները կարող են դժվար ժամանակներ ապրել։ Փոխհարաբերություններին ամրություն տալու համար ստիպված կլինեք լուծել խորքային հարցեր։
Կշեռք
Շաբաթվա սկզբին Կշեռքները պետք է խուսափեն ուժ կիրառելուց կամ ուրիշների վրա ճնշում գործադրելուց, որպեսզի չոտնահարեն իրենց սեփական շահերը: Լավագույն լուծումը կլինի իրավիճակին չմիջամտելու քաղաքականություն վարելը: Մի պահ վերլուծեք ստացված տեղեկությունները, այնուհետև կազմեք հետագա գործողությունների ծրագիր:
Կարիճ
Այս շաբաթ առանց պլանի մի գործեք, քանի որ օգնության կարիք եք զգալու։ Հնարավոր է պաշտոնի բարձրացում ունենաք կամ հավելավճար ստանաք։
Ընտանեկան խնդիրները կլուծվեն, սիրելիի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Շաբաթվա վերջին բացառված չեն նոր, հետաքրքիր հանդիպումներ՝ բազմախոստում շարունակությամբ, միայն թե բնական եղեք, մի խաղացեք։
Աղեղնավոր
Ձեր շուրջը կատարվող գրեթե ամեն ինչ կփոխվի 180 աստիճանով, մինչ օրս թաքնված պատասխանները կբացահայտվեն: Չնայած տեղի ունեցող գործընթացների հստակ պատկերացումներին, անձնական շահերը կտուժեն, անգամ ամենամոտ մարդիկ չեն հասկանա ձեզ: Ամեն դեպքում, նույնիսկ անհուսալի իրավիճակում միշտ ելք կա, այնպես որ լայն ժպտացեք և հետևեք, որ ձեր խոսքը հասկանան այնպես, ինչպես դուք նկատի եք ունեցել:
Այծեղջուր
Շաբաթվա սկզբին կհամոզվեք, որ ճիշտ ճանապարհ եք ընտրել, և ամեն ինչ կընթանա նախօրոք որոշված պլանով։ Վաղվա հաջողությունը կախված կլինի միմիայն ձեր ակտիվ և հաշվարկված գործողություններից:
Շաբաթվա վերջում կվայելեք հաջողության և հաղթանակի բերկրանքը։ Դուք արդեն գիտեք ձեր արժեքը և կարող եք պլանավորել ձեզ արժանի հանգիստ, չէ որ դուք դա վաստակել եք ։
Ջրհոս
Հայկական խիզախությամբ և թբիլիսյան հմայքով. Նատալյա Եփրիկյանը ապշեցրել է օգտատերերին
Դուք ունեք բոլոր հնարավոր ռեսուրսները ձեր նպատակներին հասնելու համար։ Պարզապես լավատես եղեք։ Ընթացիկ շաբաթը նպաստավոր է նոր գործ սկսելու համար։ Ձեր ընկերները դրական կարձագանքեն ձեր նոր պլաններին։ Առաջիկա օրերին դուք կունենաք մեծ հնարավորություններ ձեր ունակություններն օգտագործելու համար:
Ձկներ
Այս շաբաթ ձեր անձնական շահերը կլինեն առաջին տեղում: Ապրեք ձեր կյանքով և հեռու մնացեք ավելորդ ծանոթություններից, որոնք կարող են խաթարել ձեր անդորրը։ Աշխատանքային բուռն շաբաթ է սպասվում։ Առկա առողջական խնդիրները կլուծվեն, միայն թե մի կոտրվեք և հավատացեք ձեզ։