ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է մոտ 35 տարեկան տղամարդու արնաշաղախ դի։ Ենթադրվում է, որ սպանվածը Աբովյանի բնակիչ էր։
Sputnik Արմենիայի տվյալներով` այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ծառայողներն, քննիչներն ու դատաբժիշկը։ Նրանք պարզում են` տղամարդու մարմնին առկա վնասվածքները հրազենի, թե սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետևանք են։
Այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք։